Ադրբեջանի նախագահ. Առանց վարանելու կկոտրենք հայկական ֆաշիզմի գլուխը
  Ադրբեջանի նախագահ.  Առանց վարանելու կկոտրենք հայկական ֆաշիզմի գլուխը
16:53     27 09 2021    
«Հայկական ֆաշիզմը ոչնչացվել է, բայց դրա դրսեւորումները տեսանելի են: Սա շատ վտանգավոր միտում է առաջին հերթին հայկական պետության համար»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշվող հիշատակի օրը ժողովրդին ուղղված իր ուղերձում:

«Ես արդեն ասել եմ, եւ այսօր՝ Հիշատակի օրը, մեր շեհիդների լուսավոր հիշատակի առջեւ եւս մեկ անգամ կասեմ՝ եթե տեսնենք, որ հայկական ֆաշիզմը գլուխ է բարձրացնում, եթե տեսնենք, որ նոր վտանգ կա մեր ժողովրդի եւ պետության համար, ապա առանց վարանելու կկոտրենք հայկական ֆաշիզմի գլուխը: Թող բոլորը դա իմանան: Թող ոչ ոք չմոռանա, որ պատերազմի եւ Հաղթանակի խորհրդանիշ «Երկաթե բռունցքը» տեղում է»,-հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս