Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում, հայտնում է
Zinvor.info-ն:
«Իրադարձությունները շատ արագ զարգացան: Ռազմական գործողությունների առաջին օրում ադրբեջանական բանակն ազատագրեց ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ Քելբաջարի շրջանում, Մուրովդաղի լեռներում՝ Աղդերեյի ուղղությամբ, ինչպես նաև վեց գյուղ՝ չորսը Ֆիզուլիի և երկուսը՝ Ջաբրայիլի շրջանում:
Մեզ հաջողվեց նույն օրը ճեղքել թշնամու պաշտպանության առաջին գիծը, և դրանից հետո բոլոր 44 օրերի ընթացքում մենք շարժվում էինք միայն առաջ», - ասել է Իլհամ Ալիևը:
«Ինչ վերաբերում է հակահարձակողական գործողության անվանը, բնականաբար, ռազմական գործողությունների հենց սկզբում այն անուն չուներ: Ես մի քանի անգամ օգտագործեցի «երկաթե բռունցք» տերմինը ադրբեջանական ժողովրդին ուղղված իմ կոչերի ժամանակ, երբ ես զեկուցում էի ազատագրված քաղաքների և գյուղերի մասին: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մեր երկաթե բռունցքը կջարդի թշնամու գլուխը, եթե նա ինքնակամ չլքի բոլոր օկուպացված տարածքները: Քանի որ դա դրական էր ընկալվում հասարակության կողմից, ես որոշեցի օպերացիան անվանել հենց այդպես՝ «Երկաթե բռունցք»: Բայց դա տեղի ունեցավ ոչ թե անմիջապես, այլ ռազմական գործողությունների որոշակի փուլում», - նշել է ԱՀ նախագահը: