Իլհամ Ալիև. Հայաստանը պարտության մատնվեց մարտի դաշտում և Ադրբեջանը վերջ դրեց օկուպացիային
  Իլհամ Ալիև.  Հայաստանը պարտության մատնվեց մարտի դաշտում և Ադրբեջանը վերջ դրեց օկուպացիային
09:00     24 09 2021    
Անցյալ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթում ես բարձրացրեցի Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի և Հայաստանի կառավարության ագրեսիվ հայտարարությունների ու գործողությունների հարցը: Այսօր՝ մեկ տարի անց, հպարտ եմ հայտարարելու, որ Հայաստանը պարտության մատնվեց մարտի դաշտում և Ադրբեջանը վերջ դրեց օկուպացիային:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեսակապի ձևաչափով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանը շուրջ 30 տարի օկուպացիայի տակ էր պահում Ադրբեջանի տարածքների գրեթե 20 տոկոսը: 1992 թվականի փետրվարին Հայաստանը ցեղասպանություն է իրականացրել Խոջալիում՝ սպանելով հարյուրավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների:

«Ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձան փախստական և հարկադիր վերաբնակ», - ընդգծել է նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս