Նախիջևանում ադրբեջանա-թուրքական զորավարժություններ են անցկացվում
 Նախիջևանում ադրբեջանա-թուրքական զորավարժություններ են անցկացվում
13:27     21 09 2021    
Նախիջևանում ադրբեջանա-թուրքական զորավարժություններ են անցկացվում:

Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական համագործակցության պայմանագրի համաձայն, Նախիջևանում մոտոհրաձգային ստորաբաժանումների, հատուկ նշանակության ջոկատի, հետևակայինների և զինված ուժերի այլ ստորաբաժանումների մասնակցությամբ սկսվել են «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ մարտավարական վարժանքները՝ մարտական հրաձգությամբ:


Զորավարժություններում ընդգրկված են զինծառայողներ, Նախիջեւանի կայազորի միավորումներ և մարտիկներ, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներ:
Zinvor.info

Հեշթեգներ. Նախիջևան   Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս