Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Թուրքիա
 Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Թուրքիա
15:01     14 09 2021    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով այցով գտնվում է Թուրքիայում։

Այցի ընթացքում ծրագրվում են հանդիպումներ Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև մասնակցություն Քոնյայում «Թուր-Ազ Բազե-2021» զորավարժությունների շրջանակում «Բարձրաստիճան դիտորդների օր» միջոցառմանը։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը ևս Թուրքիայում է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս