Շարունակվում է ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետի այցը Թուրքիա
 Շարունակվում է ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետի այցը Թուրքիա
10:26     14 09 2021    
Սեպտեմբերի 13-ին՝ պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը հանդիպել է՝ Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սելչուկ Բայրաքթարօղլույի և հատուկ նշանակության ուժերի հրամանատար, դիվիզիայի գեներալ Օմեր Էրթուղրուլ Էրբաքանի հետ:

Այդ մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել՝ երկու եղբայրական երկրների միջև կապերի զարգացմանը, ինչպես նաև ռազմական և այլ ոլորտներում համագործակցության հաջող շարունակմանը:

Հատկապես ընդգծվել է՝ վերջին տարիներին Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունների նշանակությունը, և վստահություն հայտնվել, որ նման զորավարժությունները կարևոր դեր են խաղում՝ փորձի փոխանակման, եղբայրության և բարեկամության հետագա ամրապնդման առումով:

Գեներալ-լեյտենանտ Կ. Վելիևը նշել է՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի՝ «Երեք եղբայր -2021» համատեղ միջազգային զորավարժությունների, որոնք ներկա ժամանակ անցկացվում են Բաքվում, զինծառայողների պրոֆեսիոնալիզմի աճի առումով կարևորությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս