Անկարայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԳՇ պետերը
 Անկարայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԳՇ պետերը
12:57     13 09 2021    
Անկարայում այցով գտնվող Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը հանդիպել է թուրքական բանակի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերի հետ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այցի շրջանակում նախատեսվում է անցկացնել ադրբեջանական պատվիրակության մի շարք հանդիպումներ Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր:

Այցը կտևի մինչև սեպտեմբերի 14-ը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս