«Առանց բացառության, Ադրբեջանին հանձնելու է բոլոր անկլավները». Ղևոնդյան
 «Առանց բացառության, Ադրբեջանին հանձնելու է բոլոր անկլավները».  Ղևոնդյան
15:17     27 08 2021    
Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առանց բացառության, Ադրբեջանին հանձնելու է բոլոր անկլավները։ Մեղիրով կոմունիկացիա տալու է Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ բեռների համար։

Միջանցքի մասով համաձայնություն կա, բայց մանդատի հարցի որոշման ու նույն թեման մի քանի կողմի վրա ծախելու հարցեր կան։

Օրակարգը արդեն վաղուց հստակ է․ ասում է ես չեմ կարող պահել, գործընկերներ դուք եկեք պահեք։ Արդյունքում իր պայմանավորվածությունները ադրբեջանցիների ու թուրքերի հետ գցում է ուրիշի գրպանը։

Իրեն անձամբ ճանաչողները կհաստատեն, որ սա իր վաղուցվա մոտեցումներից է։

Ի դեպ, Ադրբեջանը ռուսական խաղաղապահների մանդատը դեռ չի հաստատել»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախիջևան  


Լրահոս