Կայացել է Ադրբեջանի և Իրանի ՌԾՈՒ-ի պատվիրակությունների հանդիպումը
 Կայացել է Ադրբեջանի և Իրանի ՌԾՈՒ-ի պատվիրակությունների հանդիպումը
09:56     23 08 2021    
Կայացել է՝ Իրանի ՌԾՈՒ-ի Հյուսիսային նավատորմի հրամանատար, փոխ-ծովակալ Աբդուլվահաբ Թահիրիի գլխավորած պատվիրակության և Ադրբեջանի ՌԾՈՒ-ի հրամանատարի տեղակալ, առաջին աստիճանի կապիտան Հաբիբ Խալիլովի գլխավորած պատվիրակության հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ Միջազգային բանակային խաղեր-2021-ի շրջանակներում « Ծովի գավաթ» մրցույթի կազմակերպման և անցկացման վերաբերյալ:


Փոխ-ծովակալ Թահիրին գոհունակություն է հայտնել՝ ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպումից և հաջողություններ մաղթել Ադրբեջանին այս մրցույթում:

Առաջին աստիճանի կապիտան Հաբիբ Խալիլովը շնորհակալություն է հայտնել իրանցի գործընկերոջը՝ այս տարի «Ծովի գավաթ» մրցումները Իրանում կազմակերպելու համար: Նա ընդգծել է, որ մրցույթն անցկացվում է՝ մասնակից երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակով:


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան   ՌԾՈՒ  


Լրահոս