Ստամբուլում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը
 Ստամբուլում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը
11:02     18 08 2021    
Օգոստոսի 17- ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Ստամբուլում անցկացվող Պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի` IDEF-21-ի շրջանակում, հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ մամուլի ծառայությանը, հանդիպմանը քննարկվել են երկկողմանի և տարածաշրջանային անվտանգության ու պաշտպանության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության թեմաները:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս