Պետության ղեկավարը և առաջին տիկինը դրել են թունելի հիմքը, որը կառուցվելու է Մուրովդաղում՝ Թողանալը-Քելբաջար ավտոճանապարհի վրա, ծանոթացել են Քելբաջարի փոքր ՀԷԿ-ում իրականացվող աշխատանքներին, այնուհետև բացել 110/35/10 կիլովոլտ հզորությամբ «Քելբաջար» ենթակայանը, տեղեացնում է
Zinvor.info-ն:
Ուղևորության շրջանակներում պետության ղեկավարը Քելբաջար քաղաքում բարձրացրել է պետական դրոշը և հանդես եկել ելույթով:
Հետո նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է Քելբաջար քաղաքի թիվ N զորամասում ստեղծված պայմաններին: Քելբաջար կատարած ուղևորության ընթացքում պետության ղեկավարը եղել է նաև Իստիսու առողջարանում, ծանոթացել Լաչինի շրջանում Քելբաջար-Մինքենդ ճանապարհի շինարարական աշխատանքներին: