Արբեջանի ղեկավար. Այժմ դրանցից որոշները գտնվում են Բաքվի ռազմական ավարի պուրակում
  Արբեջանի ղեկավար.  Այժմ դրանցից որոշները գտնվում են Բաքվի ռազմական ավարի պուրակում
12:16     16 08 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն ակնկալում է, որ Մոսկվան կկատարի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության բոլոր կետերը, ինչպես նաև ակնկալում է, որ Ռուսաստանը կդադարի զինել Հայաստանին:

«Մենք դա դեռ չենք տեսնում»,- Իլհամ Ալիևի խոսքը մեջբերում է Zinvor.info-ն:

Արբեջանի ղեկավարն ասել է, որ Բաքուն մտահոգված է Երևանին զինելու Մոսկվայի ծրագրերով: Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարծում է, որ դրա կարիքը չկա:

«30 տարի շարունակ Ռուսաստանը Հայաստանին անվճար տրամադրել է միլիարդավոր դոլարների զենք: Այժմ դրանցից որոշները գտնվում են Բաքվի ռազմական ավարի պուրակում»,- ասել է Նախագահը:

Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում անվտանգության ապահովման համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս