Ադրբեջանցի հրշեջների հերթական խումբը մեկնել է Թուրքիա
 Ադրբեջանցի հրշեջների հերթական խումբը մեկնել է Թուրքիա
16:28     02 08 2021    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ Թուրքիայում անտառային հրդեհները մարելու և դրանց լայնածավալ տարածումը կանխելու նպատակով՝ ԱՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատը ժամանել է եղբայրական Թուրքիա՝ այն տարածքներ, որտեղ հրդեհներ են տեղի ունենում:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ցամաքային ճանապարհով եղբայրական երկիր ժամանած Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն արդեն գտնվում են Օրդու նահանգի տարածքում:

Այստեղ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին, պաշտոնատար անձանց հետ միասին, դիմավորել են տեղի բնակիչները:

Նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ Թուրքիայում անտառային հրդեհները մարելու և դրանց լայնածավալ տարածումը կանխելու նպատակով, հուլիսի 30-ին Թուրքիա է մեկնել՝ Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան հրշեջ ուժերի 100 աշխատակիցներից բաղկացած առաջին խումբը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս