Ազովի ծովում զոհված ադրբեջանցիների մարմինները տեղափոխվել են հայրենիք
  Ազովի ծովում զոհված ադրբեջանցիների մարմինները տեղափոխվել են հայրենիք
10:59     10 06 2026    
Հունիսի 5-ին Ազովի ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհված 1969 թվականի ծնված Գիսմեթ Ալիևի և 1981 թվականի ծնված Ֆուադ Օրուջովի մարմինները տեղափոխվել են Ադրբեջան։

Zinvor.info-յի տեղեկություններով՝ նրանց աճյուններն այս րոպեներին «Յալամա» սահմանային անցակետով անցկացվել են երկրի տարածք։ Մարմիններն այսօր կհանձնվեն ընտանիքներին, և կկայանա հուղարկավորության արարողությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ի գիշերը Ազովի ծովում անօդաչու թռչող սարքերով երկու օտարերկրյա բեռնատար նավերի՝ «Natra» և «Zirkon» չորաբեռնատարների ռմբակոծման հետևանքով Ադրբեջանի 4 քաղաքացի էր զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել։

Երկու նավերում գտնվող և ողջ մնացած ադրբեջանցի անձնակազմի 19 անդամները հայրենիք էին վերադարձվել երեկ երեկոյան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ազով   ԱԹՍ  


Լրահոս