Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներն այցելել են Թոփչուբաշովի գերեզմանին
 Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներն այցելել են Թոփչուբաշովի գերեզմանին
11:39     27 05 2026    
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներն այցելել են Ալիմարդան բեկ Թոփչուբաշովի գերեզմանին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին «X»-ի իր էջում հրապարակում է արել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան։

«Դիվանագիտական անձնակազմի և համայնքի անդամների հետ միասին այցելել ենք Մուսուլմանական Արևելքի առաջին խորհրդարանական ժողովրդավարության՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Ալիմարդան բեկ Թոփչուբաշովի գերեզմանին։ Հարգանքով ենք հիշում հանուն Ադրբեջանի պայքարած Հայրենիքի զավակներին»,- նշել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Ադրբեջան   Թոփչուբաշով  


Լրահոս