Գերմանիայի դեսպանատունը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Կուրբան բայրամի առթիվ
 Գերմանիայի դեսպանատունը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Կուրբան բայրամի առթիվ
12:27     27 05 2026    
Բաքվում Գերմանիայի դեսպանատունը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Կուրբան բայրամի առթիվ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեսաուղերձ է հղել Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը։

Դեսպանը նշել է, որ Կուրբան բայրամը մի առանձնահատուկ ժամանակաշրջան է, երբ առաջնային պլան են մղվում խոհեմությունը, միասնությունն ու փոխադարձ հոգատարությունը.

«Բաքվում Գերմանիայի դեսպանատան ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ ձեզ Կուրբան բայրամի առթիվ։ Այս տոնը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր են կարեկցանքը, բարությունն ու կիսվելը։ Պատերազմների ու բռնության տիրապետության այս բարդ ժամանակաշրջանում հենց այս արժեքներին հավատարիմ մնալը, մարդկանց միջև կամուրջներ կառուցելը և միմյանց հանդեպ փոխըմբռնումն ու գթասրտությունը պահպանելը ունեն առավել քան երբևէ մեծ նշանակություն։ Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ ուրախությամբ, առողջությամբ և խաղաղությամբ լի Կուրբան բայրամ։ Շնորհավոր Կուրբան բայրամ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Գերմանիա   Կուրբան  


Լրահոս