Ադրբեջանը հայտարարել է, որ ակնկալում է, որ Իրանը կատարի իր խոստումը
 Ադրբեջանը հայտարարել է, որ ակնկալում է, որ Իրանը կատարի իր խոստումը
10:42     19 03 2026    
«Ադրբեջանն ակնկալում է, որ Իրանը կկատարի Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ-ների հարվածների առնչությամբ ամբողջական քննություն անցկացնելու խոստումը և միջոցներ կձեռնարկի նման միջադեպերը բացառելու համար»։

Ինչպես հաղորդում Է Zinvor.info-ն, այս մասին Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ մարտի 5-ին Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերը գրոհել են Նախիջևանի ենթակառուցվածքները. տուժել է չորս խաղաղ բնակիչ, վնասվել են օդանավակայանն ու այլ օբյեկտներ։

Բայրամովն ընդգծել է, որ Բաքուն վճռական արձագանք է տվել՝ վերահաստատելով սուվերենությունը և քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու պատրաստակամությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս