Իլհամ Ալիևը շնորհավորել է «Ղարաբաղ»-ին «Այնտրախտ»-ի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ
 Իլհամ Ալիևը շնորհավորել է «Ղարաբաղ»-ին «Այնտրախտ»-ի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ
10:41     22 01 2026    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրառում է կատարել սոցցանցերի իր էջերում՝ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի հաղթանակի կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ գրառման մեջ ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» թիմի նկատմամբ տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ։

Չնայած մրցավարի անարդար և կողմնակալ որոշումներին՝ արդարությունը հաղթանակեց։ Սա առաջին դեպքը չէ, երբ ՈՒԵՖԱ-ի կողմից նշանակված մրցավարները փորձում են անարդար և կողմնակալ որոշումներով խոչընդոտել «Ղարաբաղ»-ի հաղթանակի ճանապարհը։ Հուսով եմ՝ ՈՒԵՖԱ-ն կպարզաբանի, թե ում կողմից է նշանակվել այս մրցավարը։ Արդարությունն ու անսասան ոգին անհնար է հաղթել։

Կեցցե՛ «Ղարաբաղ»-ը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ղարաբաղ  


Լրահոս