Ալիև. Բայդեն-Բլինկենի վարչակազմը մեր հարաբերությունները փաստացի մտցրեց ճգնաժամի մեջ
  Ալիև. Բայդեն-Բլինկենի վարչակազմը մեր հարաբերությունները փաստացի մտցրեց ճգնաժամի մեջ
11:14     06 01 2026    
Ջո Բայդենը հատուկ ակտիվություն ցուցաբերեց 907-րդ հոդվածի ընդունման գործում: Միայն այս փաստը բավարար է հասկանալու համար, թե ինչու մեր հարաբերությունները Օբամա-Բայդենի և Բայդեն-Բլինկենի վարչակազմերի հետ ցանկալի մակարդակի վրա չէին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Օբամա-Բայդենի վարչակազմի հետ հարաբերությունները բավականին հեռու էին, իսկ Բայդեն-Բլինկենի վարչակազմը փաստացի ճգնաժամի մեջ մտցրեց մեր հարաբերությունները», - ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս