Ադրբեջանը Չինաստանի առաջնահերթ գործընկերն է Հարավային Կովկասում. Իլհամ Ալիև
  Ադրբեջանը Չինաստանի առաջնահերթ գործընկերն է Հարավային Կովկասում. Իլհամ Ալիև
10:45     06 01 2026    
Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի և Չինաստանի միջև երկու փաստաթղթերի ստորագրումը՝ ռազմավարական գործընկերության, ապա՝ համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ, մեծ խթան է հաղորդել երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Ընդգծելով, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 4 միլիարդ դոլարը, պետության ղեկավարը նշել է, որ չինական ընկերությունները սկսել են ակտիվ ներդրումներ կատարել Ադրբեջանում վերականգնվող էներգիայի, տրանսպորտի և այլ ոլորտներում։

«Ադրբեջանը Չինաստանի առաջնահերթ գործընկերը տարածաշրջանում, ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունների շրջանակներում սկսվել է ռազմատեխնիկական համագործակցությունը։ Դրա արդյունքները, մասամբ ցուցադրվեցին ռազմական շքերթում, բայց սա միայն սկիզբն է։ Մենք տեսնում ենք մեծ փոխադարձ հետաքրքրություն։ Բացի այդ, չսահմանափակվելով միայն ռազմական տեխնիկայի ձեռքբերմամբ, մենք աշխատում ենք համատեղ ձեռնարկությունների ստեղծման վրա, և այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են», - ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս