Ժամանակակից աշխարհում այլևս չկա միջազգային իրավունք կոչվող բան. Ալիև
  Ժամանակակից աշխարհում այլևս չկա միջազգային իրավունք կոչվող բան. Ալիև
09:12     06 01 2026    
Գլոբալ գործընթացները զարգանում են այն ուղղությամբ, երբ յուրաքանչյուր երկիր պետք է նախևառաջ ամրապնդի իր ռազմական ներուժը և անվտանգությունը։

Ըստ Zinvor.info-յի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Հիշեցնելով Թյուրքական պետությունների կազմակերպության Գաբալայի գագաթնաժողովում իր արած առաջարկը՝ Ադրբեջանում անդամ երկրների համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ, պետության ղեկավարն ասել է. «Կարծում եմ, որ սա նույնպես անհրաժեշտ է։ Մենք զորավարժություններ ենք անցկացնում անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափով։ Իհարկե, առաջին հերթին՝ Թուրքիայի, բայց նաև այլ երկրների հետ։ Սակայն համատեղ զորավարժությունների անցկացումը կարող է մեծ խորհրդանշական նշանակություն ունենալ, բայց միևնույն ժամանակ կա գործնական անհրաժեշտություն»։

Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ ժամանակակից աշխարհում այլևս չկա միջազգային իրավունք կոչվող բան։ «Թող բոլորը մոռանան դրա մասին։ Կա ուժ, կա համագործակցություն, կա դաշինք, կա փոխադարձ աջակցություն», - հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս