Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները՝ ընդդեմ ահաբեկչության
 Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները՝  ընդդեմ ահաբեկչության
11:00     29 07 2021    
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Սահիբա Գաֆարովայի, Մուսթաֆա Շենթոփի և Ասադ Քայսերի կողմից ստորագրված «Բաքվի հռչակագրից»։

Հռչակագրում նշվել է, որ ռեգիոնալ խաղաղության համար անհրաժեշտ է այդ 3 երկրների ավելի համապարփակ համագործակցությունը: Կողմերը վերահաստատել են ահաբեկչության, կիբեռ հարձակումների, հիբրիդային պատերազմների և մի շարք երկրներում նկատվող իսլամաֆոբիայի դրսևորումների դեմ պայքարելու հարցում ստանձնած պարտավորությունները:

Հռչակագրում առանձին անդրադարձով շնորհավորանք կա ուղղված Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին Հայաստանի երեսնամյա օկուպացիայից հետո տարածքային ամբողջականությունը վերականգնելու առիթով:

Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանի նախագահները դատապարտել են Հայաստանին ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին չտալու համար, ինչպես նաև լիակատար համերաշխություն հայտնել Ադրբեջանին ազատագրած տարածքները վերականգնելու և տեղահանված անձանց իրենց տներ վերադարձնելու հարցում:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Պակիստան   Ադրբեջան  


Լրահոս