Էրդողան. Ավիավթարից հետո Ադրբեջանն ու Վրաստանը միավորել են իրենց ջանքերը՝ համապարփակ աջակցություն ցուցաբերելու համար
  Էրդողան.  Ավիավթարից հետո Ադրբեջանն ու Վրաստանը միավորել են իրենց ջանքերը՝ համապարփակ աջակցություն ցուցաբերելու համար
11:05     18 11 2025    
Ադրբեջանն ու Վրաստանը մոբիլիզացրել են բոլոր հնարավորությունները՝ թուրքական ինքնաթիռի վթարից հետո օգնություն ցուցաբերելու համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում։

«Հարևան երկրները համագործակցել են ինքնաթիռի վթարի հետ կապված բոլոր հարցերում։ Կարճ ժամանակում հայտնաբերվել են զոհերի մարմինները և ինքնաթիռի «սև արկղը»», - ասել է նա։

Էրդողանը հավելել է, որ միջադեպի պատճառը կպարզվի ինքնաթիռի ինքնագիր սարքի ստուգումից հետո։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Վրաստանում վթարի է ենթարկվել Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող C-130 ինքնաթիռը։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 20 զինծառայողները զոհվել են։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս