Ականները շարունակում են կյանքեր խլել Ադրբեջանում. ԱԳՆ
 Ականները շարունակում են կյանքեր խլել Ադրբեջանում.  ԱԳՆ
17:58     17 11 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Х սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում ականների սպառնալիքի վերաբերյալ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ գրառման մեջ ասվում է.

«Ականները շարունակում են կյանքեր խլել Ադրբեջանում։

Այսօր Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը ծանր վիրավորվել է Հայաստանի հետ սահմանին ականի պայթյունի հետևանքով։

2020 թվականին 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր ականների պայթյունի զոհ է դարձել 412 մարդ։

Այս մարդասիրական ողբերգությունը ազդում է քաղաքացիական բնակչության վրա, խոչընդոտում է վերականգնմանը և անվտանգ վերադարձին։ Սա միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է։

Սա նաև ընդգծում է համապարփակ ականազերծման գործողությունների միջազգային աջակցությունը արագացնելու հրատապ անհրաժեշտությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս