Մոլդովա մուտքը մերժվել է. Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ տասնյակ ուսանողների հայրենիք վերադարձի մասին
  Մոլդովա մուտքը մերժվել է.  Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ տասնյակ ուսանողների հայրենիք վերադարձի մասին
15:34     13 11 2025    
Մոտ 40 ադրբեջանցի ուսանողներ, որոնց մերժվել է Մոլդովա մուտք գործելը, կվերադարձվեն հայրենիք։

Այս մասին Zinvor.info-յին հայտարարել է՝ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատունը տեղյակ է իրավիճակից և այս երիտասարդներին տրամադրել է ողջ հնարավոր աջակցությունը. «Մոլդովական կողմը մերժել է՝ Ուկրաինայում սովորելու մեկնող ադրբեջանցի ուսանողների մուտքը՝ համալսարան ընդունվելու համար փաստաթղթերի ոչ ճիշտ ձևակերպելու պատճառով։ Ուսանողները հետ կվերադարձվեն Ադրբեջան»։

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ մոտ 40 ադրբեջանցի ուսանողներ անսպասելի խնդրի են բախվել՝ Քիշնևի միջազգային օդանավակայանում։ Նրանց մերժվել է Մոլդովա մուտք գործելը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս