Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները մեկնել են Ջաբրայիլ և Զանգիլան
 Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները մեկնել են Ջաբրայիլ և Զանգիլան
10:31     31 10 2025    
2025 թվականի հոկտեմբերի 31-ին, Ադրբեջանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ, մեկնարկել է մեր երկրում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների և դեսպանատների ղեկավարների այցը Ջաբրայիլի և Զանգիլանի շրջաններ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ ուղևորությանը մասնակցում են 51 երկրների և 12 միջազգային կազմակերպությունների ավելի քան 100 ներկայացուցիչներ։

Հյուրերին ուղեկցում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Դիվանագետները տեղում կծանոթանան Ջաբրայիլի և Զանգիլան շրջաններում վերականգնողական և վերակառուցման աշխատանքների ընթացքին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջաբրայիլ   Զանգիլան   Ադրբեջան  


Լրահոս