Հիքմեթ Հաջիև. Թուրքական աշխարհը մեր ընդհանուր ընտանիքն է
  Հիքմեթ Հաջիև. Թուրքական աշխարհը մեր ընդհանուր ընտանիքն է
12:02     07 10 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Х սոցիալական ցանցում կիսվել է տեսանյութով:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Х-ում Հաջիևի էջին։

«Գաբալայում անցկացվում է Թուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովը։ 12-րդ գագաթնաժողովը նվիրված է խաղաղությանը և անվտանգությանը։ Այսօր անվտանգությունը մնում է առանցքային խնդիր և գերակա բոլոր ազգերի համար։

Թուրքական աշխարհը մեր ընդհանուր ընտանիքն է և ձևավորվող գլոբալ ուժի կենտրոն», - գրել է Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Թուրքական-աշխարհ  


Լրահոս