Ալիևը՝ ադրբեջանա-կորեական հարաբերությունների ամրապնդման մասին
 Ալիևը՝ ադրբեջանա-կորեական հարաբերությունների ամրապնդման մասին
14:44     03 10 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Հարավային Կորեայի նախագահ Լի Ժչե Մյոնին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նամակում ասվում է.

«Կորեայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից, իմ սրտանց շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեզ և Ձեր երկրի ողջ ժողովրդին։

Ադրբեջանի և Կորեայի միջև հարաբերությունների հաջող զարգացումը գոհունակություն է առաջացնում։ Այսօր լավ հնարավորություններ կան խորացնելու մեր համագործակցությունը մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ առևտրի և տնտեսության, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, թվային վերափոխման, գիտության, կրթության և այլ ոլորտներում։

Վստահ եմ, որ մենք հետևողականորեն կշարունակենք մեր համատեղ ջանքերը՝ ադրբեջանա-կորեական հարաբերությունները ամրապնդելու և համագործակցությունը ընդլայնելու համար՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հարավային-Կորեա  


Լրահոս