Հիքմեթ Հաջիև. Կոշտան շնորհավորել է Ալիևին և Փաշինյանին պատմական խաղաղության հասնելու կապակցությամբ
  Հիքմեթ Հաջիև. Կոշտան շնորհավորել է Ալիևին և Փաշինյանին պատմական խաղաղության հասնելու կապակցությամբ
13:18     02 10 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը կիսվել է Կոպենհագենում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովից հրապարակմամբ։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Հաջիևի Х-ի էջին։

«Կոպենհագեն քաղաքում (Դանիա) կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում իր ելույթում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան շնորհավորեց նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմական խաղաղության հասնելու կապակցությամբ», - գրել է Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս