Ալիևը՝ Մատարելլային. մեր համագործակցությունը բազմակողմանի է
  Ալիևը՝ Մատարելլային. մեր համագործակցությունը բազմակողմանի է
09:38     01 10 2025    
Այսօր Իտալիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումը ակնհայտ է։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։

«Մեր համագործակցությունը բազմակողմանի է, ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ էներգետիկայից մինչև արդյունաբերական արտադրություն, իսկ այժմ նաև կրթություն։ Այս համագործակցությունն իսկապես ռազմավարական նշանակություն ունի», - նշել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իտալիա   Ադրբեջան  


Լրահոս