Ադրբեջանի նախագահ. մենք ներկայումս աշխատում ենք ԵՄ-ի հետ էլեկտրաէներգիայի արտահանման շուրջ
  Ադրբեջանի նախագահ.  մենք ներկայումս աշխատում ենք ԵՄ-ի հետ էլեկտրաէներգիայի արտահանման շուրջ
09:38     01 10 2025    
Այսօր ես նախագահ Մատարելլային տեղեկացրեցի, որ մենք ներկայումս աշխատում ենք Եվրամիության հետ էլեկտրաէներգիայի արտահանման շուրջ: Էլեկտրահաղորդման գծերի տեղադրման տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը պատրաստվում է և, հավանաբար, շուտով պատրաստ կլինի։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Այսպիսով, TAP-ի՝ Հարավային գազային միջանցքի կողմից բացված ուղին այժմ ճանապարհ է բացում է ավելի մեծ նախագծերի համար», - նշել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իտալիա  


Լրահոս