Դատավարություն Բաքվի դատարանում. քննարկվել են Ադրբեջանի Ազգային հերոսի սպանության հետ կապված փաստաթղթերը
 Դատավարություն Բաքվի դատարանում. քննարկվել են Ադրբեջանի Ազգային հերոսի սպանության հետ կապված փաստաթղթերը
17:08     26 09 2025    
Բաքվի ռազմական դատարանում՝ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ այսօրվա դատավարությունո շարունակվել է՝ քրեական գործի փաստաթղթերի ընթերցմամբ։

Zinvor.info-փի փոխանցմամբ՝ դատավարությունում քննարկվել են Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Աղաքերիմ օղլու Իբրահիմովի, Ահմեդ Հուսեյնաղա օղլու Աբդուլլաևի (պարգևատրվել է «Արիության համար մեդալով» - խմբ.), Ֆարիդ Գյուլօղլան օղլու Ահմեդովի (պարգևատրվել է «Արիության համար մեդալով» - խմբ.) և այլոց սպանության հետ կապված փաստաթղթերը։

Փաստաթղթերի ընթերցման հետ մեկտեղ ցուցադրվել են լուսանկարներ։

Նշենք, որ Բաքվում անկացվում է խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման և պահպանման, ինչպես նաև բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացիների դատավարությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Դատավարություն   Դատարան  


Լրահոս