Սերբիայի նախագահ. Ալիևը մեր ռազմավարական գործընկերն է և իսկական բարեկամը
  Սերբիայի նախագահ. Ալիևը մեր ռազմավարական գործընկերն է և իսկական բարեկամը
13:32     26 09 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեր ռազմավարական գործընկերն է, և նույնիսկ ավելին՝ իսկական բարեկամը։ Այսօրվա աշխարհում դա կարելի է ասել ոչ բոլորի մասին։

Այս մասին ԱզերԹաջին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Նա նշել է, որ Իլհամ Ալիևին սիրում է ողջ սերբ ժողովուրդը։

«Ադրբեջանը և Սերբիան ընդլայնել են համագործակցությունը տարբեր մակարդակներում։ Նախօրեին մեր խորհրդարանի նախագահը գտնվել է Բաքվում։ Մենք համագործակցում ենք տարբեր ոլորտներում և ուղղություններով՝ գյուղատնտեսությունից մինչև ռազմատեխնիկական համագործակցություն։ Մենք կշարունակենք դա անել՝ բարձրացնելով մեր գործընկերության մակարդակը և կատարելագործելով այն։ Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում մեր ադրբեջանցի բարեկամներին և իմ եղբորը՝ նախագահ Իլհամ Ալիևին», - հավելել է Վուչիչը։
Zinvor.info

Հեշթեգներ. Սերբիա   Ադրբեջան  


Լրահոս