Ի.Ալիև. ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել կատարել իր առաքելությունը
  Ի.Ալիև.  ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել կատարել իր առաքելությունը
09:24     26 09 2025    
1992 թվականին հակամարտությունը լուծելու համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել կատարել իր առաքելությունը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթում։

«Միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանումն ապահովելու փոխարեն, նրա համանախագահները ձգտել են պահպանել ստատուս քվոն և սառեցնել հակամարտությունը», - նշել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս