Հիքմեթ Հաջիև. Մենք անչափ շնորհակալ ենք նախագահ Թրամփին
  Հիքմեթ Հաջիև. Մենք անչափ շնորհակալ ենք նախագահ Թրամփին
10:42     24 09 2025    
Ավելի վաղ, այցելելով Վաշինգտոն, ես միշտ խոսում էի հայ-ադրբեջանական հակամարտության մասին: Այժմ ես այս մայրաքաղաք եմ ժամանում բոլորովին նոր օրակարգի մասին ուղերձով։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, Նյու Յորքում՝ Կասպիական քաղաքականության կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Միջին միջանցքի երկայնքով. կապ, ֆինանսներ և էներգետիկա» խորագրով 6-րդ Կասպիական բիզնես ֆորումում։

«Այդ հակամարտությունն ավարտվել է: Ես կցանկանայի օգտվել առիթից՝ նշելու, որ մենք անչափ շնորհակալ ենք նախագահ Թրամփին և նրա վարչակազմին՝ առաջնորդի դերը ստանձնելու և այս հակամարտությունը վերջնականապես լուծելու համար: Այժմ տարածաշրջանում կայուն խաղաղություն է տիրում», - նշել է Հիքմեթ Հաջիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Թրամփ  


Լրահոս