Ադրբեջանի նախագահը հանդիպել է Brookfield Asset Management-ի գործադիր տնօրենի հետ
  Ադրբեջանի նախագահը հանդիպել է Brookfield Asset Management-ի գործադիր տնօրենի հետ
09:18     23 09 2025    
Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ Նյու Յորքում հանդիպել է աշխարհի խոշորագույն այլընտրանքային ներդրումային ընկերություններից մեկի՝ Brookfield Asset Management-ի գործադիր տնօրեն Բրյուս Ֆլեթի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին, Բրյուս Ֆլեթը նշել է, որ 2023 թվականին Ադրբեջան կատարած այցի ընթացքում խորապես տպավորված է եղել երկրի տնտեսական նվաճումներով և զարգացման գործընթացներով։

Նա ընդգծել է, որ նրա գլխավորած ընկերության համագործակցությունը Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի հետ հաջողությամբ ընդլայնվում է։

Բրյուս Ֆլեթը նաև շնորհավորել է նախագահին՝ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ձեռք բերված արդյունքների համար՝ ընդգծելով, որ դա նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում տնտեսական համագործակցության խորացման համար։

Նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել՝ Ադրբեջանի և Brookfield Asset Management-ի միջև կապերի հաջող զարգացման կապակցությամբ և նշել, որ դա լայն հեռանկարներ է բացում երկարաժամկետ ռազմավարական գործընկերության համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս