Աղդամում սկսվում է տների կառուցման նոր փուլ
 Աղդամում սկսվում է տների կառուցման նոր փուլ
11:36     12 09 2025    
Աղդամում մեկնարկում է տների կառուցման նոր փուլ:

Zinvor.info-յի տվյալներով՝ աշխատանքները կիրականացվեն քաղաքի հինգերորդ բնակելի զանգվածում՝ O-136 միկրոշրջանում։

Աղդամում, Ֆիզուլիում և Խոջավենդում վերականգնման, շինարարության և կառավարման ծառայությունն արդեն ավարտել է նախապատրաստական աշխատանքները։

Շինարարությունը հանձնարարվել է SNT շինարարական ընկերությանը, որի հետ կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում ընկերությանը վճարվել է 9 միլիոն մանաթ։

Նշենք, որ SNT ընկերությունը գրանցվել է 2009 թվականին։ Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 1,469.78 մանաթ, նրա օրինական ներկայացուցիչը Ասլանով Սուլեյման Շամսեդդին օղլուն է։
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամ   Տներ  


Լրահոս