Թրամփը՝ Ալիևի և Փաշինյանի մասին. նրանք հիմա իմ լավ ընկերներն են
  Թրամփը՝ Ալիևի և Փաշինյանի մասին. նրանք հիմա իմ լավ ընկերներն են
14:01     12 08 2025    
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում հրապարակում է կատարել՝ նվիրված Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Թրամփի Truth Social սոցիալական ցանցի էջին։

«Ինձ համար մեծ պատիվ էր լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր տասնամյակներ տևած պատերազմից և մահից հետո։ Նրանք երկու հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Նրանք հիմա իմ լավ ընկերներն են», - գրել է Թրամփը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թրամփ   Ալիև   Փաշինյան  


Լրահոս