ԱՄՆ Պետդեպը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինային ադրբեջանական գազ մատակարարող ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
 ԱՄՆ Պետդեպը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինային ադրբեջանական գազ մատակարարող ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
12:45     07 08 2025    
Ռուսաստանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի վրա հարձակումները անընդունելի են։

Այս մասին հայտարարել են ԱՄՆ Պետդեպում՝ պատասխանելով Ուկրաինային ադրբեջանական գազ մատակարարող օբյեկտի վրա Ռուսաստանի հարձակման վերաբերյալ «Trend»-ի հարցին։

«Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի նման գործողությունները։ Այս պատերազմի մարդկանց համար ավերիչ հետևանքները հենց այն պատճառն են, որ նախագահ Թրամփը ձգտում է խաղաղություն հաստատելուն։ Պետք է վերջ դնել մահերին և ավերածություններին», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Պետդեպ   Ռուսաստան  


Լրահոս