Ան-24 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թվում կա՞ն Ադրբեջանի քաղաքացիներ
 Ան-24 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թվում կա՞ն Ադրբեջանի քաղաքացիներ
14:32     28 07 2025    
Ռուսաստանի Ամուրի մարզում Ան-24 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թվում չկան ո՛չ ադրբեջանցիներ, ո՛չ էլ Ադրբեջանի քաղաքացիներ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ «Անգարա» ավիաընկերության Ան-24 ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել հուլիսի 24-ին՝ Ամուրի մարզի Տինդա քաղաքի օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռը թռչում էր Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա երթուղով և անհետացել է ռադարներից Տինդա օդանավակայանում վայրէջքի երկրորդ մոտեցման ժամանակ։ Ինքնաթիռում եղել է 42 ուղևոր (ներառյալ հինգ երեխա) և անձնակազմի վեց անդամ։ Նրանք բոլորը զոհվել են:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ան-24  


Լրահոս