Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն և Անկարան միշտ միմյանց կողքին կլինեն
  Ադրբեջանի ԱԳՆ.  Բաքուն և Անկարան միշտ միմյանց կողքին կլինեն
14:04     15 07 2025    
Ադրբեջանն ու Թուրքիան միշտ միմյանց կողքին են, այսուհետ էլ այդպես կլինի։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը՝ Թուրքիայի դեսպանատանը կազմակերպված՝ «Հուլիսի 15-ը՝ Ժողովրդավարության և ազգային միասնության օրը» հիշատակի միջոցառման ժամանակ։

Փոխնախարարը նշել է, որ ժամանակակից ադրբեջանա-թուրքական հարաբերությունները զարգանում են մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի՝ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի հիման վրա. «2021 թվականին ստորագրված Շուշայի հռչակագիրը հիմք դրեց՝ դաշնակցային հարաբերությունների խորացման և ընդլայնման համար: Այս տարվա 6-7 ամիսների արդյունքների հիման վրա կարող ենք ասել, որ 2025 թվականը նշանակալի տարի կլինի երկու երկրների միջև հարաբերությունների առումով: «Այս տարվա առաջին կիսամյակում արդեն իրականացվել է 5 փոխադարձ այցելություն»:

Փոխնախարարը հավելել է, որ երկու երկրների միջև տնտեսական կապերը օրեցօր ընդլայնվում և խորանում են։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս