Ադրբեջանն ու Իսրայելը քննարկել են ԱԲ և կիբերանվտանգության ոլորտներում համագործակցությունը
 Ադրբեջանն ու Իսրայելը քննարկել են ԱԲ և կիբերանվտանգության ոլորտներում համագործակցությունը
11:02     09 01 2026    
Ադրբեջանն ու Իսրայելը քննարկել են թվային զարգացման, տրանսպորտի և նորարարությունների ոլորտներում համագործակցության առաջնահերթ ուղղությունները։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ հղում անելով թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը, քննարկումները տեղի են ունեցել փոխնախարար Սամիր Մամեդովի և Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ռոնեն Կրաուսի հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում դիտարկվել են գործընկերության առանցքային ուղղությունները, այդ թվում՝ քաղաքային շարժունակությունը, տրանսպորտի թվայնացումը, արհեստական բանականության կիրառումը, նորարարական ձեռներեցության և ստարտափների զարգացումը, կիբերանվտանգության ոլորտում աջակցության մեխանիզմները, ինչպես նաև մարդկային կապիտալի ձևավորումը՝ ժամանակակից թվային գիտելիքներով և հմտություններով։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել անցյալ տարվա նոյեմբերի 20-ին կայացած Ադրբեջանի և Իսրայելի միջև համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի և հեռանկարների վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս