Ի.Ալիևը Խանքենդիում ընդունել է Թուրքմենստանի Նախարարների կաբինետի փոխնախագահին
  Ի.Ալիևը Խանքենդիում ընդունել է Թուրքմենստանի Նախարարների կաբինետի փոխնախագահին
15:16     03 07 2025    
Հուլիսի 3-ին, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Խանքենդիում ընդունել է՝ Թուրքմենստանի Նախարարների կաբինետի փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովին:

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն։

Ռաշիդ Մերեդովը նշել է, որ Ղարաբաղում շինարարական և վերականգնման աշխատանքները մեծ տպավորություն են թողել նրա վրա և հիացմունք է հայտնել այս տարածաշրջանի բնական գեղեցկության նկատմամբ։

Հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել է, որ ադրբեջանցիներն ու թուրքմենները երկու եղբայրական ժողովուրդներ են՝ ընդհանուր էթնիկ արմատներով և պատմամշակութային կապերով։ Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել՝ Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև էներգետիկայի, տրանսպորտի, մշակութային, հումանիտար, գիտական, կրթական և այլ ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ։ Նշվել է՝ Թուրքմենստանի մշակույթի օրերի Ադրբեջանում և Ադրբեջանի մշակույթի օրերի Թուրքմենստանում անցկացումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքմենստան  


Լրահոս