Այխան Հաջիզադեն՝ Իրանից և Իսրայելից Ադրբեջանի քաղաքացիների տարհանման մասին
  Այխան Հաջիզադեն՝ Իրանից և Իսրայելից Ադրբեջանի քաղաքացիների տարհանման մասին
09:36     18 06 2025    
Իսրայելում և Իրանում Ադրբեջանի դեսպանատների, ինչպես նաև Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության թեժ գծերին ստացված դիմումները քննվում են ամեն օր։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նա ասել է, որ միջոցներ են ձեռնարկվում Իրանից դուրս գալ ցանկացող Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիների ցամաքային սահմանը հատելու համապատասխան թույլտվություն ստանալու համար։

Հաջիզադեի խոսքով՝ Իսրայելում գտնվող Ադրբեջանի քաղաքացիները համապատասխանաբար ուղարկվում են հարևան Եգիպտոս և Հորդանան։

«Մինչ օրս Իրանում մեր դեսպանատունը և գլխավոր հյուպատոսությունը մոտ 500 դիմում են ստացել Ադրբեջանի քաղաքացիներից, որոնցից ավելի քան 60-ը հատել են սահմանը։ Բացի այդ, ներկայումս քննվում է 51 երկրներից ավելի քան 1200 դիմում, և նրանց համար տրամադրվում են սահմանը հատելու համապատասխան թույլտվություն։ Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ Իսրայելում գտնվող մեր 34 քաղաքացիներին Հորդանան տեղափոխվելու համար», - նշել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։
Zinvor.info

Հեշթեգներ. Այխան-Հաջիզադե  


Լրահոս