Փաշազադեն կտրականապես մերժել է Գարեգին II-ի հետ հանդիպման գաղափարը
 Փաշազադեն կտրականապես մերժել է Գարեգին II-ի հետ հանդիպման գաղափարը
14:15     06 06 2025    
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ առայժմ ցանկություն չունի հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ՝ դա համարելով իր արժանապատվությունից ցածր։

Zinvor.info-յի հաղորդմամբ՝ Փաշազադեն այս մասին լրագրողներին ասել է Թեզեփիր մզկիթում տոնական նամազից հետո։

«Ես առայժմ չեմ ուզում հանդիպել Գարեգին II-ի հետ։ Ես նրա հետ հանդիպումը համարում եմ իմ արժանապատվությունից ցածր», - ասել է Փաշազադեն։

Նրա խոսքով՝ կաթողիկոսը, բացի իր կրոնական կոչումից, նաև քաղաքականությամբ է զբաղվում։ «Հոգևոր մարդը չպետք է այդքան խորասուզվի քաղաքականության մեջ։ Հետևաբար, ես մտադրություն չունեմ հանդիպել նրա հետ», - հավելել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահը։


Zinvor.info

Հեշթեգներ. Փաշազադե   Գարեգին-II