Զաքիր Հասանովը շնորհավորել է ադրբեջանական բանակի անձնակազմին՝ Գուրբան բայրամի կապակցությամբ
  Զաքիր Հասանովը շնորհավորել է ադրբեջանական բանակի անձնակազմին՝ Գուրբան բայրամի կապակցությամբ
19:47     05 06 2025    
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը շնորհավորել է ադրբեջանական բանակի անձնակազմին՝ Գուրբան բայրամի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Պաշտպանության նախարարության կայքին, Զաքիր Հասանովը զինծառայողներին մաղթել է՝ առողջություն, երկար կյանք, ընտանեկան երջանկություն և հետագա հաջողություններ Հայրենիքին մատուցած պատվավոր ծառայության մեջ։

«Վստահ եմ, որ ադրբեջանական բանակը կշարունակի հավատարիմ մնալ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը, զինվորական երդմանը և զինվորական կանոնադրություններին, կբարձրացնի իր մարտական պատրաստությունը և բարոյահոգեբանական պատրաստվածությունը, ամենաբարձր մակարդակով կկատարի Գերագույն գլխավոր հրամանատարի բոլոր հրամաններն ու առաջադրանքները»,-ասվում է Զաքիր Հասանովի շնորհավորական ուղերձում:
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով  


Լրահոս