Իսլամաբադում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակների հանդիպում
 Իսլամաբադում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակների հանդիպում
12:54     11 10 2025    
Իսլամաբադում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակների եռակողմ հանդիպումը։

Zinvor.info-յի տվյալներով՝ Միլլի Մեջլիսի (Ազգային ժողով) խոսնակ Սահիբա Գաֆարովայի, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշի և Պակիստանի Ազգային ժողովի խոսնակ Սարդար Այազ Սադիգի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։

Նշենք, որ սա այս ձևաչափով խորհրդարանների խոսնակների արդեն երրորդ հանդիպումն է։ Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 21-ին Ստամբուլում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Պակիստան  


Լրահոս