Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանի նախագահի՝ 10 օրվա ընթացքում երեք գագաթնաժողովների մասնակցելու մասին
  Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանի նախագահի՝ 10 օրվա ընթացքում երեք գագաթնաժողովների մասնակցելու մասին
09:54     11 10 2025    
Նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը երեք միջազգային գագաթնաժողովների ընդամենը տասը օրվա ընթացքում արտացոլում է երկրի արտաքին քաղաքականության բազմաչափ և բազմատարածաշրջանային բնույթը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Միայն հոկտեմբերի առաջին տասնօրյակում նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է երեք տարբեր գագաթնաժողովների՝ երեք տարբեր աշխարհագրական տարածաշրջաններում և ձևաչափերում։

Հոկտեմբերի 1-2՝ Եվրոպական քաղաքական համայնք, Կոպենհագեն։ Հանդիպումներ և քննարկումներ ԵՄ-ի և այլ եվրոպական գործընկեր երկրների հետ։

Հոկտեմբերի 6-7՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով Գաբալայում։ Թյուրքական աշխարհի համերաշխություն և միասնություն։

Հոկտեմբերի 9-10՝ ԱՊՀ գագաթնաժողով Դուշանբեում», - գրել է Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս