Բայրամովը և Դարը քննարկել են Խանքենդիում կայանալիք միջոցառման նախապատրաստական աշխատանքները
 Բայրամովը և Դարը քննարկել են Խանքենդիում կայանալիք միջոցառման նախապատրաստական աշխատանքները
11:57     02 06 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իշխաք Դարի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Խանքենդիում կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմավարական գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, որոնք ընդգրկում են ոլորտների լայն շրջանակ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով  


Լրահոս