Իրանը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում
 Իրանը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում
11:34     03 06 2025    
Մուջթաբա Դեմիրչիլին կդառնա Ադրբեջանում Իրանի նոր դեսպանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական ISNA գործակալությունը։

Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանում Իրանի նորանշանակ դեսպանը Եվրասիայի հարցերով մասնագետ է։

«Ներկայումս Իրանի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլին ներկայացվել է որպես Իրանի Իսլամական Հանրապետության նոր դեսպան Բաքվում», - նշել է գործակալությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան